Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահին

18:06, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է կանադահայ բարերար Խորեն Մարդոյանին, ֆրանսիահայ բարերար Ռուբիկ Գալստյանին եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւոր եւ պահանջված է համարել սփյուռքահայ բարերարների մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում: 

Նախագահը երախտագիտություն է հայտնել Գուրգեն Մելիքյանին` Արցախի շենացման գործընթացում երկարամյա գործուն մասնակցություն ունենալու համար:

 


© 2009 ARMENPRESS.am