Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին մերկացել Է շնաձկան հետ լուսանկարվելու համար

17:01, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին՝ պարուհի եւ մոդել Քրեսիդա Բոնասը, Fishlove-ի (Սեր ձկների հանդեպ) հակաձկնորսական արշավի համար մերկ նկարվել Է ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Մաքհովեռնի, Մայքլ Ջեքսոնի դստեր՝ Փերիսի եւ այլ հայտնի դեմքերի հետ միասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Սեւ-սպիտակ լուսանկարում 29-ամյա Բոնասը կեցվածք Է ընդունել դեմքով դեպի խցիկը՝ կրծքին սեղմելով ոչ մեծ շնաձուկ: «Ձկան որսի չարաշահումը ոչ միայն կործանում Է մեր հիանալի ընդջրյա կյանքը, այլեւ վնաս Է հասցնում առափնյա բնակիչներին: Դա հանգեցնում Է գործազրկության եւ վնասում նրանց, ովքեր կախված են օվկիանոսից»,-լուսանկարը մեկնաբանել Է մոդելը: Նա հավելել Է, որ հպարտանում Է բնապահպանական ակցիային իր մասնակցությամբ եւ հույս ունի հասարակության ուշադրությունը հրավիրել ձկների՝ չափից ավելի մեծ ծավալներով որսի խնդրի վրա:

View this post on Instagram

Fishlove 2018 Collection // Paris Jackson, Greta Bellamacina, Leila George, Lincoln Younes // #endoverfishing

A post shared by Fishlove (@fishlovecampaign) on


© 2009 ARMENPRESS.am