Վալերի Օսիպյանը Երևանի նոր ոստիկանապետ է նշանակել

17:08, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ այդ, Գարիկ Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։

Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 23-ին։



© 2009 ARMENPRESS.am