Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից

16:39, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միքայել Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am