ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունները չպետք Է անպատասխան մնան. Խամենեի

12:00, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապակայունացնող գործողությունները չպետք Է անպատասխան մնան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին հայտարարել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«Համաշխարհային իմպերիալիզմի եւ ԱՄՆ-ի ղեկավարության գործողությունները չպետք Է անպատասխան մնան,-Խամենեիի խոսքը մեջբերել Է Tasnim գործակալությունը:-Թշնամիները փորձում են գործել մեր դեմ, բայց մենք պետք Է դիմադրենք դրան»: Նա նաեւ ընդգծել Է, որ «Իրանի, աշխարհի ու տարածաշրջանի իրադրությունը մնում Է բարդ, հատկապես Իսլամական Հանրապետության ժողովրդի համար»:

Երկրի հոգեւոր առաջնորդը քննադատության Է ենթարկել Իրանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը: «ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ հարկավոր Է սպասել երկու-երեք ամիս, եւ Իրանը կտապալվի: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ի ղեկավարները 40 տարի առաջ ճիշտ նույն կերպ Էին մտածում,-ասել Է նա:-Անցել Է 40 տարի, եւ մեր երկիրը ծաղկում Է»:

Նա նաեւ նշել Է, որ «Իրանի մեծությունն ու ուժը միայն բառեր չեն»: «Դա իրականություն Է: Այսօր իրանական ազգի մեծությունն ակներեւ Է, եւ աշխարհում բոլորն են դա ընդունում»,-հավելել Է Խամենեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am