Նյու Յորքի քաղաքագլուխը խոստացել է Թրամփից բռնագանձել բոլոր չվճարված հարկերը

09:51, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից: Հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում այս հայտարարությամբ հանդես Է եկել մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Մամուլի ասուլիսի հեռարձակումը վարել Է Fox News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նյու Յորքը կձգտի հասնելու այն բոլոր փողերի հատուցմանը, որոնք Դոնալդ Թրամփը պարտք Է քաղաքի բնակչությանը»,- նշել Է քաղաքապետը, որը նախագահ Թրամփի վարչակազմի առավել համոզված քննադատներից մեկն Է: Նա համոզմունք Է հայտնել, որ պետության ղեկավարի հասցեին հարկերի չվճարման մեղադրանքները, որոնք շարադրված են The New York Times թերթի հոդվածում, համապատասխանում են իրականությանը:

Ինչպես պնդել Է հրատարակությունը, Դոնալդ Թրամփն անշարժ գույքի բնագավառում իր հոր կայսրությունից առնվազն 413 միլիոն դոլար Է ստացել ԱՄՆ-ում հարկումից խույս տալու հարցում աջակցության համար: ԱՄՆ-ի նախագահի ծնողները, հրապարակման համաձայն, ընդհանուր առմամբ իրենց զավակներին են տվել ավելի քան 1 միլիարդ դոլար գումարի կանխիկ միջոցներ եւ անշարժ գույք: ԱՄՆ-ում սահմանված 55 տոկոս հարկադրույքի դեպքում հարկը պետք Է կազմեր առնվազն 550 միլիոն դոլար: Մինչդեռ Թրամփներն իրապես վճարել են 52,2 միլիոն դոլարի հարկ (շուրջ 5 տոկոս դրույքաչափով), նշում Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am