Ռուսաստանի Սերպուխով քաղաքում հանդիսավորությամբ հայկական խաչքար է բացվել

20:49, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքի հանրային այգում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի բացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ խաչքարի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և Սերպուխովի քաղաքապետ Դմիտրի Ժարիկովը:

Խաչքարի օծման արարողությունը կատարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի փոխառաջնորդ Տ․Հարություն աբեղա Կիրակոսյանը:

Միջոցառմանը ներկա էին Սերպուխովի հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ: Խաչքարը հայ համայնքի կողմից նվեր է քաղաքին:


© 2009 ARMENPRESS.am