Մեծ Բրիտանիայի վարչապետը պահպանողականների համագումարում պարել Է ABBA-ի կոմպոզիցիայի ներքո

17:14, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել Է Պահպանողական կուսակցության համագումարում: Դա տեղի Է ունեցել նրա ելույթից առաջ, որով հոկտեմբերի 3-ին Բիրմինգհեմում ավարտվել Է կառավարող կուսակցության չորսօրյա խորհրդաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարչապետը պարել Է, երբ բեմ Էր դուրս գալիս: ABBA շվեդական համույթի «Dancing Queen» կոմպոզիցիայի ներքո հայտնվելով իր կուսակիցների առջեւ, Մեյը նախ քայլել Է՝ երաժշտության տակտին համապատասխան շարժելով ձեռքերը, իսկ այնուհետեւ, կանգնելով ամբիոնի առջեւ, եւս մի քանի պարային շարժումներ Է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am