Վերին Գետաշենի համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար գրանցվել են առաջադրված բոլոր թեկնածուները

16:50, 3 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի նիստում գրանցվել են 2018 թվականի հոկտեմբերի 21-ին Վերին Գետաշենում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությանը քվեարկվելու համար առաջադրված բոլոր չորս թեկնածուները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար գրանցվել են համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՀՅԴ անդամ Հայկ Սարգսյանը, անկուսակցական մանկավարժներ Դավիթ Դավթյանը եւ Տիգրան Մուրադյանը, ոչ մի տեղ չաշխատող Արմեն Սիմոնյանը: Հայկ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվել է ոչ թե կուսակցության կողմից, այլ՝ ինքնաառաջադրմամբ:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am