Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

16:24, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհավորել է Հայկակ Արշամյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթել արդյունավետ աշխատանք:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am