«Ժառանգություն»-ը պնդում է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը

12:30, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պնդել է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը. 

««Ժառանգություն»  կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Ազգային Ժողովում ստեղծված իրավիճակի  շուրջ։ Լինելով ժողովրդի մեջ՝ եւս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական  ընտրությունների անհրաժեշտությունը»։ 


© 2009 ARMENPRESS.am