Ֆրանսիայի նախագահն ընդունել Է ՆԳ նախարար Ժերար Կոլոնի հրաժարականը

11:03, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ի երեկոյան ընդունել Է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հրաժարականը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, պետության ղեկավարը վարչապետ Էդուար Ֆիլիպին հանձնարարել Է ժամանակավորապես կատարել ՆԳ նախարարության ղեկավարի պարտականությունները:

Նախագահի որոշումը վերջ Է դրել այն անորոշ վիճակին, որն ստեղծվել Էր պաշտոնաթողության վերաբերյալ Կոլոնի կրկնական հայտարարությունից հետո: Նրա առաջին խնդրագիրը նախօրյակին մերժվել Էր պետության ղեկավարի կողմից: Կառավարությունից իր հեռանալը Կոլոնը բացատրել Է Լիոնի քաղաքագլխի պաշտոնին վերադառնալու մտադրությամբ, որը նա զբաղեցնում Էր նախքան նախարարների կաբինետ հրավիրվելը:

Ինչպես հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, Լիոնի ներկայիս քաղաքագլուխը՝ Ջորջ Քեփենեկյանը, արդեն պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել տարածաշրջանի պրեֆեկտին: Հենց որ այն բավարարվի պրեֆեկտի կողմից, Լիոնի մունիցիպալ խորհուրդը երկու շաբաթվա ընթացքում կընտրի քաղաքի նոր ղեկավարին, որը, ամենայն հավանակնությամբ, կդառնա Կոլոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am