ՕԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին

09:55, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։ Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր գրառում է կատարել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից և համաձայն արդեն իսկ ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագրի՝ ձեռնամուխ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Արթուր Բաղդասարյանը:


© 2009 ARMENPRESS.am