Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահի աշխատասենյակում բանակցում է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ

23:01, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Այս մասին Ազգային ժողովից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

ՀՀ ԱԺ նախագահի աշխատասենյակում են խորհրդարանական ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները: Քննարկումներ են ընթանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ:

 

 


© 2009 ARMENPRESS.am