Էյֆելյան աշտարակը լուսավորվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

01:00, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է՝ ի հիշատակ լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի, ով 94 տարեկանում հեռացել է կյանքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որում երևում է լուսավորված Էյֆելյան աշտարակը, իսկ տարածքում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը: 

Տեսանյութին կից կատարված է հետևյալ գրառումը. «Էյֆելյան աշտարակը լուսավորվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի»: 


© 2009 ARMENPRESS.am