ՀՀ վարչապետը Շառլ Ազնավուրի հրապարակում մասնակցեց մեծ շանսոնյեի  հիշատակի մոմավառությանը

20:09, 1 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մասնակցեց մեծ շանսոնյեի  հիշատակի մոմավառության արարողությանը: Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց Ազնավուրի հիշատակին հրապարակում դրված ծաղիկների առջև, ապա վառեց իր մոմը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մոմավառությամբ Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու համար նրա անունը կրող հրապարակ են եկել Ազնավուրի արվեստի հարյուրավոր երկրպագուներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանի մայրաքաղաքի հյուրեր:

[gallery id= 61392]


© 2009 ARMENPRESS.am