Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա շանսոնյեի հիշատակի մոմավառություն

18:03, 1 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում շանսոնյեի հիշատակին նվիրված մոմավառություն կկազմակերպվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի ՀՀ կառավարության պաշտոնական էջը:

«Այսօր 20:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- գրված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:


© 2009 ARMENPRESS.am