Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

12:08, 1 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 69-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը մեծապես կարեւորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, եւ մեզ գոհունակություն է պատճառում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջեւ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համագործակցությունը էական առաջընթաց է արձանագրել՝ հասնելով նոր բարձունքների»:

© 2009 ARMENPRESS.am