Շախմատի կանանց թիմը շարունակում է հաղթական ելույթները Օլիմպիադայում

20:06, 30 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հրաշալի ելույթները 43-րդ Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող Օլիմպիադայում կանանց թիմը 6-րդ տուրում մրցում էին մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Ռուսաստանի թիմի հետ: Լիլիթ Մկրտչյանի և Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակների շնորհիվ թիմը հաղթանակ տոնեց: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստան-Ռուսաստան 3-1:

 


© 2009 ARMENPRESS.am