Քաղաքում հեծանիվ քշելը ազատության զգացողություն է տալիս. Փաշինյան

17:53, 30 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակեց հեծանվային օրը՝ այս անգամ Կառավարության շենքից ուղևորվեց  Պռոշյան փողոցում գնտվող իր առանձնատուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն իր հեծանվավազքը ներկայացրեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

Ողջունելով քաղաքացիներին՝ վարչապետը  Ամիրյան փողոցից թեքվեց դեպի ձախ և Մաշտոցի պողոտայով  հասավ Պռոշյան փողոց:

«Քաղաքում հեծանիվ քշելը ազատության շատ հետաքրքրիր զգացողություն է տալիս, և դա շատ կարևոր է: Փորձեք անպայման՝ անմիջականության, ազատության, ուրախության հետաքրքիր զգացում է»,- ասաց Փաշինյանը:

Նա  ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին առողջ ապրելակերպ վարել:

«Ծխելը թողեք, այցելեք մարզասրահ և սպորտով զբաղվեք: Դա շատ կարևոր խնդիր է, նաև պետական խնդիր է, որովհետև դա առողջության հարց է, և մենք պետք է առողջ լինենք հանուն մեր գործերի»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ  հնարավոր է երեկոյան »Ֆեյսբուք»-ի  էջից ուղիղ եթեր մտնի. «Երկու հարց կա, որոնց վերաբերյալ ուզում եմ ձեզ հետ խոսել»:

 


© 2009 ARMENPRESS.am