Բիչախչյանը կարծում է, որ «Շիրակ»-ն ավելի մեծ շանսեր ուներ հաղթելու

17:30, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Բանանց»-ի հետ խաղից հետո փաստել է, որ իր թիմն ավելի մոտ էր հաղթանակին:

«Ափսոս գոլեր խփել չհաջողվեց, թեպետ մենք ավելի մոտ էի խաղի հաշիվը բացելուն: Առաջին կեսում իրական գոլային պահեր ունեինք: Տարբերվող երկրորդ կես ստացվեց: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները նոր արագություն չտվեցին խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բիչախչյանը:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 10-րդ տուրը մեկնարկեց «Շիրակ»-«Բանանց» խաղով: Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում երկու թիմերը չօգտագործեցին մրցակցի դարպասը գրավելու իրենց հնարավորությունները և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Լուսանկարը` Armsport


© 2009 ARMENPRESS.am