Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

17:06, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգա 2-ի 8-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը արտագնա խաղում մրցեց «Դուսբուրգ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով հօգուտ «Յան Ռեգենսբուրգ»-ի: Խաղի 11-րդ րոպեին Ադամյանի փոխանցումից հետո թիմակիցները բացեցին խաղի հաշիվը: Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 74-րդ րոպեին: Նա նաև խաղի ընթացքում ստացավ դեղին քարտ:

Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականում է և ունի 13 միավոր:


© 2009 ARMENPRESS.am