Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ

14:38, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալժիրի իր գործընկերոջ՝ Աբդելքադեր Մեսսահելի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են  փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:

ԱԳ նախարարները նաև անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին:

Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին և նախատեսվող հարակից միջոցառումներին առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am