Forbes-ը «Տաշիր» ընկերությունը ներառել է Ռուսաստանի 200 խոշորագույնների ցանկում

13:29, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկը, որոնց թվում է նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող  «Տաշիր» ընկերությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Տաշիր» ընկերությունը  Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում 48-րդն է:

Forbes-ի վարկածով Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունը «Լուկոյլ»-ն է, երկրորդ հորիզոնականում X5 Retail Group-ն է, երրորդում՝ «Սուրգուտնեֆտեգազ»-ը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am