ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ռոնալդուին

18:01, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան որակազրկել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Վալենսիա»-«Յուվենտուս» խաղի ժամանակ Ռոնալդուն խախտել էր խաղի կանոնները և հեռացվել կարմիր քարտ ստանալով: Այդ խախտման համար Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել է Չեմպիոնների լիգայի մեկ խաղով:

Ռոնալդուն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Յանգ Բոյզ»-ի դեմ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 2-ին:


© 2009 ARMENPRESS.am