Իրանը նախազգուշացրել Է Իսրայելին՝ Սիրիային հարվածներ հասցնելուց

16:42, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախազգուշացրել Է Իսրայելին՝ ապագայում Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սիոնիստական ռեժիմը ձգտում Է Սիրիայում ճգնաժամի արմատավորման հասնել՝ ահաբեկչական խմբավորումներին ուղղակի օժանդակություն ցուցաբերելու քայլեր ձեռնարկելով եւ հարվածներ հասցնելով սիրիական բանակին եւ այն ուժերին, որոնք պայքար են մղում ահաբեկիչների դեմ: Եթե դա շարունակվի, ապա (Իսրայելը) կբախվի հակազդման, որը նրան կստիպի ափսոսալ»,- ասել Է Շամխանին: Ավելի վաղ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը երկրի զինված ուժերին կարգադրություն Է արել՝ շարունակել գործողությունները Սիրիայում Իրանի ուժերի ներկայության դեմ՝ անվտանգության ոլորտում պահպանելով կոորդինացիան Ռուսաստանի գործընկերների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am