Հայաստան-Հունաստան. շախմատի օլիմպիադա. ՈՒՂԻՂ  

15:02, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը սկսում է պայքարը 43-րդ օլիմպիադայի 4-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց հավաքականի մրցակիցը Հունաստանն է: Առաջին խաղատախտակին Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում է Հրիստոս Բանիկասի հետ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով խաղում է Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ: Երրորդ խաղատախտակին Հրանտ Մելքումյանի հակառակորդը Իոանիս Նիկոլաիդիսն է: Հայկ Մարտիրոսյանն էլ խաղում է Անտոնիոս Պավլիդիսի հետ:

Կանանց հավաքականը խաղում է Իտալիայի թիմի դեմ:

 


© 2009 ARMENPRESS.am