ԱՀԿ-ն իջեցրել է համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը աճող սպառնալիքների պատճառով

14:23, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը համաշխարհային առեւտրի աճի տեմպերի կանխատեսումը 2018 թվականի համար իջեցրել Է մինչեւ 3,9 տոկոս, իսկ 2019 թվականի համար՝ մինչեւ 3,7 տոկոս:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կազմակեպության մամուլի տեղեկագրում: Ապրիլին ԱՀԿ-ն այս տարվա արդյունքներով համաշխարհային տնտեսության աճ Էր սպասում 4,4 տոկոսի, իսկ 2019 թվականին՝ 4 տոկոսի ափով:

Աճի վերանայումը կապված Է միջազգային առեւտրում աճող ռիսկերի հետ, նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am