Հայաստանի ոսկերչական ներուժը ներկայացված է «Junwex Moscow» միջազգային ցուցահանդեսում

11:51, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 6 ընկերություններ սեպտեմբերի 26-30-ին Մոսկվայում մասնակցում են “Junwex Moscow” միջազգային ոսկերչական ցուցահանդեսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բիզնես Արմենիայի հանրային կապերի բաժնից, «Ռաֆօլ», «Երևանի Ոսկերչական Գործարան -  1 «Գնոմոն», «Շաբեր» ընկերությունները և «Արշավիր Դավթյան», «Մարտին Միսակյան», «Արտակ Բոջիկյան» անհատ ձեռնարկատերերը ցուցահանդեսին ներկայացել են առանձին տաղավարներով։ Հայկական արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին են ներկայացնում թանկարժեք, կիսաթանկարժեք, բնական քարերով ոսկյա և արծաթյա զարդեր։

«Junwex Moscow» նախորդ միջազգային ցուցահանդեսից հայաստանյան ընկերությունները վերադարձել են ավելի քան 1 միլիարդ դրամի արտահանման պատվերներով։


© 2009 ARMENPRESS.am