Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել Է աշխարհը տնտեսական պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար

11:14, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կառավարությունն ավելի ու ավելի Է աշխարհը ներքաշում տնտեսական պատերազմի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար գրած իր հոդվածում: Էրդողանի կարծիքով՝ Թուրքիան եւ Գերմանիան պետք Է մյուս երկրների հետ համատեղ կանխեն քայքայիչ առեւտրական հակամարտությունները:

«ԱՄՆ-ի կառավարության ներկայիս միակողմանի ու անպատասխանատու մոտեցումն ավելի ու ավելի Է մեր աշխարհը ներքաշում անխնա տնտեսական պատերազմի մեջ, որը վնաս կհասցնի բոլոր մասնակիցներին»,-նշել Է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը սեպտեմբերի 27-ին պետական այցով Գերմանիա Է ժամանելու ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով: Սեպտեմբերի 28-ին եւ 29-ին պլանավորված են նրա բանակցությունները կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am