ԱՊՀ-ի երկրները հակաօդային պաշտպանության վարժանքներ են սկսել մինչեւ 100 ինքնաթիռների մասնակցությամբ

10:24, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի յոթ երկրներ սեպտեմբերի 27-ին հակաօդային պաշտպանության վարժանքներ են սկսել մինչեւ 100 ինքնաթիռների մասնակցությամբ, ներառյալ ռազմավարական ռմբակոծիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Ինչպես ճշտել են գերատեսչությունում, առաջադրանքների կատարմանը ձեռնամուխ են եղել 230-ից ավելի հրամանատարական կետեր եւ կառավարման կետեր: Միջոցառումը ղեկավարում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը:

«Վարժանքներում գործի են դրված ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մինչեւ 100 ինքնաթիռ, ինչպես նաեւ ռադիոտեխնիկական եւ զենիթահրթիռային զորքերի ստորաբաժանումները, որոնք նշված պետություններից առանձնացված են ՀՕՊ-ի միասնական համակարգում»,- նշել ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am