Շախմատի տղամարդկանց հավաքականը գերազանցեց Թուրքիայի թիմին. օլիմպիադա

20:19, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շախմատի 43-րդ օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի թիմը մրցելով Թուրքիայի հետ՝ հաղթեց 2,5-1,5 հաշվով: Արոնյանը, Սարգսյանը և Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղացին, միայն Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց:

Կանանց հավաքականը առավելության հասավ հույների նկատմամբ՝ 0,5-3,5:


© 2009 ARMENPRESS.am