Իրանում մեռած համարվող երեխան կենդանացել Է դիարանում

15:47, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցամսական երեխան, որի մահն արձանագրվել Էր սեպտեմբերի 25-ին, կենդանացել Է դիարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով թաղման հիմնարկության ղեկավար Ամիր Աբաս Աբեդինիին:

Նա պատմել Է, որ մարմինը կենդանության նշաններ Է ցույց տվել թաղմանը նախապատրաստելու գործընթացում: Աբեդինին նշել Է, որ մանկիկի ընտանիքին արդեն տեղեկացրել են պատահածի մասին:

Հաղորդագրության մեջ այլ մանրամասնություններ չեն ներկայացվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am