Արմատական խմբերն սկսել են լքել Իդլիբի ապառազմականացված գոտին. Էրդողան

12:21, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատական ծայրահեղական խմբավորումներն սկսել են լքել ապառազմականացված գոտու տարածքը, որը մինչեւ հոկտեմբերի 15-ը Սիրիայի Իդլիբի նահանգում պետք Է ստեղծվի Թուրքիայի եւ ՌԴ-ի՝ Սոչիի համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, որի խոսքից մեջբերումներ Է արել Haber Turk հեռուստաալիքը:

«Արմատական խմբերն սկսել են դուրս գալ Իդլիբի ապառազմականացված գոտուց,-ասել Է Էրդողանը, նշելով, որ Թուրքիան եւ Ռուսաստանը ներկայում զբաղված են այդ շրջանից ծանր սպառազինությունների դուրսբերմամբ: Թուրքիայի ղեկավարը հերթական անգամ հայտարարել Է, որ Սիրիայում անհնարին Է համարում լիարժեք քաղաքական կարգավորումը, եթե իշխանության գլուխ մնա նախագահ Բաշար Ասադը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am