ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը

21:35, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մխիթար Հայրապետյանի «Ֆեյսբուք»-ի էջից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերություններին, Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը:

«ՀՀ կառավարության անունից գնահատանքի խոսք փոխանցեցի Եգիպտոսի ժողովրդին և պետությանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի փրկություն և ապաստան է տվել: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորեցինք նաև մեր երկրների՝ սփյուռքի հետ աշխատանքները կարգավորող պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը»,- գրել է Հայրապետյանը:


© 2009 ARMENPRESS.am