Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

19:28, 25 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  hանդիպմանը քննարկվել են Ալֆորվիլ քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ալֆորվիլի հետ համագործակցությունն ընթանում է բավականին արդյունավետ՝ ընդգծելով, որ ակնկալում է փոխգործակցության դրական դինամիկայի ապահովում նաեւ ապագայում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:


© 2009 ARMENPRESS.am