Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

18:24, 25 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել հանրապետությունում հիմնադրամի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել <<Թուֆենկյան>> հիմնադրամի գործունեությունն Արցախում, որտեղ կառույցի անմիջական մասնակցությամբ կյանքի են կոչվել բազմաթիվ կարեւոր ծրագրեր, եւ հույս հայտնել, որ հիմնադրամն այսուհետ եւս նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր առաքելությունը մեր հանրապետությունում:


© 2009 ARMENPRESS.am