Նաթանյահուն Պուտինի հետ պայմանավորվել է իսրայելացի եւ ռուս զինվորականների հանդիպման շուրջ

17:52, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնություն Է ձեռք բերել երկու երկրների զինվորական պատվիրակությունների մոտալուտ հանդիպման շուրջ՝ քննարկելու հակամարտությունների կանխման մեխանիզմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտնել Է Times of Israel թերթը:

«Նաթանյահուն ասաց, որ ինքը եւ Պուտինը պայմանավորվել են, որ իսրայելացի եւ ռուս բարձրաստիճան զինվորական անձինք մոտ ժամանակներս կհանդիպեն, որպեսզի քննարկեն հակամարտությունների կանխման մեխանիզմի աշխատանքի շարունակումը»,-գրել Է թերթը եւ հավելել, որ այս հայտարարությունն Իսրայելի վարչապետն արել Է «Բեն Գուրիոն» օդանավակայանից Նյու Յորք ուղեւորվելիս, որտեղ նա մասնակցելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am