«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է Երևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին

17:01, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-Ն տեղեկացնում է,  որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի  26-ին  ժամը 10:00-ից  մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու  է  Ավան վարչական շրջանի Ավան 7-րդ փողոցի 142/1-ից  184 և Ավան  7-րդ փողոցի  5-րդ  նրբանցքի 1-ից  25  հասցեների առանձնատների, իսկ ժամը 9:30-ից  մինչև 16:00-ն  Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի, Տ. Մեծի,  Խորենացու 3-րդ փակուղու, Գլինկայի, Նար-Դոսի փողոցներով պարփակված թաղամասերի և Էրեբունի վարչական շրջանի  Քրիստափորի, Տ. Մեծի փողոցների և հարակից նրբանցքների՝ մինչև Երկաթգծի կայարան ընդգրկող տարածքի գազասպառողների  գազամատակարարումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում    պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:


© 2009 ARMENPRESS.am