Առեւտրական պատերազմն սպառնում է համաշխարհային տնտեսական աճի կայունությանը. ԱՀԿ

16:37, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային առեւտուրը ենթարկվել Է մի ամբողջ շարք ռիսկերի, որոնք պայմանավորված են այդ թվում՝ մի շարք երկրների նոր փոխադարձ մաքսատուրքերով: Այդ մասին հայտարարել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեւեդուն՝ սեպտեմբերի 25-ին Բեռլինում ելույթ ունենալով գերմանացի արդյունաբերողների համագումարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ներկայում բազմաթիվ տագնապալի ազդանշաններ կան: Հարաբերությունների շարունակվող Էսկալացիան կարող Է զգալի ռիսկեր հրահրել կայունության, աշխատատեղերի եւ այն տնտեսական աճի համար, որը մենք այժմ տեսնում ենք»,-ասել Է նա:

Ազեւեդուի խոսքով՝ ոչ մի տարածաշրջան չի կարողանա խուսափել բացասական հետեւանքներից, եթե իրադրությունը զարգանա վատագույն սցենարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am