Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 80 հազար միգրանտներ ու փախստականներ

15:54, 25 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների թիվը գերազանցել Է 80 հազարը, ավելի քան 1,7 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

«Սեպտեմբերի 23-ի դրությամբ Եվրոպա են ժամանել 80 հազար 602 միգրանտներ ու փախստականներ»,-Ժնեւում լրագրողներին հայտնել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: «Պաշտոնապես փաստաթղթավորվել Է Միջերկրական ծովում 1730 մարդու մահը»,-հավելել Է նա:

2018 թվականին միգրացիայի հիմնական ուղղությունը Իսպանիան Է, որին բաժին Է ընկել ժամանածների 44 տոկոսը (ավելի քան 35,6 հազար մարդ): Հունաստանը տարեսկզբից ընդունել Է շուրջ 23 հազար, Իտալիան՝ ավելի քան 21 հազար միգրանտների ու փախստականների: Իտալիա ներհոսը կտրուկ կրճատվել Է. սեպտեմբերին այստեղ վեց անգամ ավելի քիչ միգրանտներ ու փախստականներ են ժամանել, քան Իսպանիա:

Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանում Միջերկրական ծովով Եվրոպա Էին ժամանել 130 հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ, իսկ 2016 թվականին՝ 302 հազարից ավելի: ՄՄԿ-ի տվյալներով՝ ընդամենն աշխարհում 2018 թվականի սկզբից ի վեր զոհվել են 2 հազար 735 միգրանտներ ու փախստականներ: Ընդ որում միգրացիայի՝ դեպի Եվրոպա միջերկրածովյան երթուղին մնում Է ամենավտանգավորը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am