Նոր Զելանդիայի վարչապետը երեքամսական դստեր հետ Է եկել ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին

15:49, 25 Սեպտեմբեր, 2018
 ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի երեքամսական դուստն իր մոր հետ եկել Է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Newshub նորզելանդական պորտալը:

«Դա շատ գործնական որոշում Էր: Իրականում Նեւեն Նոր Զելանդիայում իմ կողքին Է լինում ժամանակի մեծ մասը»,-ասել Է Արդեռնը:

Պորտալի տվյալներով՝ վարչապետը սեպտեմբերի 24-ին ճառով հանդես Է եկել Նելսոն Մանդելայի անվան խաղաղության գագաթնաժողովում: Նրա զուգընկերը՝ Քլարկ Գեյֆորդը, եւ դուստրը ներկա են եղել նրա ելույթին: Գեյֆորդը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել Է Նեւեի լուսանկարը:

Գլխավոր ասամբլեա ուղեւորությունը առաջին արտասահմանյան ճամփորդությունն Է դարձել փոքրիկի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am