«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու ընտրությունը

15:39, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու ընտրությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Երևանի հանրություն» դաշինքի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին և հաջողություն ենք ցանկանում համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։ 
«Երևանի հանրությունը», որպես հասարակական ուժեր ներկայացնող միավոր, շարունակելու է հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը և քաղաքացիական հանրությանը հարիր միջոցներով վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը»:

 


© 2009 ARMENPRESS.am