Պուտինը եւ Ասադը հեռախոսազրույց են ունեցել

15:17, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Սիրիային C-300 ռուսական համալիրների մատակարարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի նախագահը Ասադին տեղեկացրել Է Սիրիայում ռուս զինվորականների անվտանգության ապահովման եւ այդ երկրի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման նպատակով մի շարք լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու որոշման մասին, ներառյալ Սիրիային C-300 ժամանակակից զենիթահրթիռային համալիրի հանձնումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

«Երկուստեք նշվել Է Սիրիայում իրադրության երկարաժամկետ նորմալացման հասնելուն, այդ երկրի ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված հետագա համատեղ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը»,-հավելել են Կրեմլում:

Նաեւ նշվում Է, որ ղեկավարները պայմանավորվել են տարբեր մակարդակներով երկու երկրների հետագա շփումների շուրջ:


© 2009 ARMENPRESS.am