Մալդիվների նախագահն ընդունել է իր պարտությունն ընտրություններում

13:23, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալդիվյան Հանրապետության նախագահ Աբդուլա Յամինն ընդունել Է իր պարտությունը եւ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհի հաղթանակը պետության ղեկավարի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP գործակալությունը:

«Ես ընդունել եմ երեկվա (ընտրությունների) արդյունքները»,-գործակալությունը մեջբերում Է պետության գործող ղեկավարի ելույթը հեռուստատեսությամբ: «Ես կապահովեմ իշխանական լիազորությունների սահուն փոխանցումը»,-հավելել Է Աբդուլա Յամինը, որն իշխանության Էր եկել 2013 թվականին:

Ավելի վաղ Մալդիվների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Էր, որ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցության թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհը հաղթել Է ընտրություններում: AFP-ն ներկայացրել Է նախնական տվյալները, որոնց համաձայն, Սոլիհն ստացել Է ձայների 58,3 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am