Մեսսին և Ռոնալդուն ներկա չեն լինի «The Best» մրցանակաբաշխությանը  

13:19, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպվող «The Best» մրցանակաբաշխությանը չեն մասնակցի նախորդ տարիների հաղթողները` Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Մեսսին որոշել էր մասնակցել լավագույնի մրցանակաբաշխությանը, թեպետ ընդգրկված չէր լավագույն եռյակում, որոշել էր ներկա լինել, բայց մտքափոխվել է անձնական պատճառներով:

2006 թվականից ի վեր Մեսսին առաջին անգամ ընդգրկված չի եղել լավագույն եռյակում:

Մրցանակաբաշխությանը ներկա չի լինի նաև Պորտուգալիայի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն:

ՖԻՖԱ տարվա լավագույն ֆուտբոլիստի «The Best» մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում:


© 2009 ARMENPRESS.am