Պատմության մեջ առաջին լուսանկարներն են հրապարակվել աստղակերպի մակերեւույթից

11:22, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) լուսանկարներ Է հրապարակվել Ռյուգու աստղակերպի մակերեւույթից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լուսանկարներն ստացվել են այն բանից հետո, երբ ճապոնական երկու ռովերներ, որոնք արձակվել Էին «Հայաբուսա-2» զոնդից, պատմության մեջ առաջին անգամ վայրԷջք կատարեցին աստերոիդի մակերեւույթի վրա եւ կարողացան լուսանկարներ ուղարկել:

Ռովերները զոնդից անջատվել են սեպտեմբերի 21-ին: Ինչպես նշվում Է JAXA-ի կայքում, սարքերը գտնվում են աշխատանքային վիճակում: Ընդ որում՝ ռովերներից առնվազն մեկը շարունակում Է շարժվել աստղակերպի մակերեւույթի վրայով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am