ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

10:16, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին  Նյու Յորքում հանդիպել է տեղի, ինչպես նաև ԱՄՆ այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Վարչապետը հանդես է եկել ելույթով և պատասխանել ներկաների հարցերին՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների քաղաքական նշանակությանը, անցումային արդարադատությանը, մեծ հայրենադարձությանը, Հայաստանում ներդրումային միջավայրին առնչվող թեմաներին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ պայմաններին»,- գրել է Արման Եղոյանը։


© 2009 ARMENPRESS.am