Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ  

13:13, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ,23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք շրջաններ և մետրոյի կայարաններ անցել են ջրի տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի քանի թաղամասեր ընդհանրապես հոսանքազրկվել են:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները զբաղված են ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներով:


© 2009 ARMENPRESS.am