ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ կգործուղվեն Հայաստան

16:53, 22 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյուբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին»,- գրել է Հովհաննիսյանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am